Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա,ավերվել են շինություններ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։

․

Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:

․

Մարդկային կորուստներ՝ չկան:

․

--00--ԱՀ