ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարմիր Շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է: Այդպես մտածում ու գործում են նրանք, ովքեր վստահ են իրենց վերջնական հաղթանակի մեջ: Տեսնելով ու զրուցելով մարտագիծը պահող մեր զինվորների հետ, այսօր նորից ու նորից համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը գործում է հենց այդ հավատով: Մենք հաղթելու ենք»:
--00--ԱԹ