ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Շուշիում վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկը տելեգրամյան էջում գրել է.
«Այսօր Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում երեք ժամ տևողությամբ դժվար վիրահատություն է տեղի ունեցել: Այն անցկացրել է մասնագետների բրիգադը՝ Հայաստանի առաջատար միկրովիրաբույժներից մեկի՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Բժիշկին օգնում էին միկրովիրաբույժ Իզաբելլա Տիգրանյանը, պլաստիկ վիրաբույժ Արամ Բորոյանը, անեսթեզիոլոգ Արմեն Վարոսյանը: Փրկում էին իմ ոտքը: Փրկեցին: Աստծուն փառք ամեն ինչի համար: Խոնարհվում եմ բոլոր մասնագետներին, բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին: Ես կազդուրվում եմ»:
--00--ԱԹ