«Սաղին մորթել ա... բարձունքը մերն ա, Սարմենը չկա». հերոս զինվորի վերջին երկխոսությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

պբ

Համացանցում տարածվել է զինծառայող Սարմեն Այվազյանի հերոսությունից մի դրվագ, որը ներկայացնում ենք ստորև.

-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա, արծիվնե՛ր:

-Ես կանեմ կամանդիր…

-Էդ ով ա՞…

-Ես եմ, կամանդի՛ր…

-Ա՛յ տղա, ես ռացիայով ի՞նչ իմանամ՝ ես-ը ո՞վ ա:

-Սարմենն ա, կամանդի՛ր:

-Հա՛, Սարմե՛ն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի:


– Պատրաստ եմ, կամանդի՛ր:

– Ապրես, Սարմե՛ն ջան, հիշի՛, որ կարևորը, որ հետ գաս:

– Լա՛վ, կամանդի՛ր...


-Սարմե՛ն…

– Հա՛, կամանդիր, հասնում եմ…

– Պապլաստունսկի ես, չէ՞, գնում…

– Հա՛, կամադի՛ր...

– Տղե՛րք, դուք անդադար կրակեք, որ դրանք գլուխերը չհանեն, համ էլ չլսեն ռացիայի ձենը, Սարմե՛ն, ականջիդ մոտ պահի, ձայնը՝ մինիմում:

– Տենց էլ անում եմ, կամանդի՛ր...



– Տղե՛րք, հերթով կրակե՛ք, մի վայրկյան կրակը չդադարացնե՛ք… Սարմե՞ն...

– Հա՛, կամանդի՛ր…

– Քանի՞ մետր մնաց...

– 15 մետր:

– Երեք էլ սողա, գլուխդ ոչ մի վայրկյան չբարձրացնես:

– Հասա, կամանդի՛ր:

– Ձեներ կա՞ն:

-Չէ՛, կամանդի՛ր:

– Երկու հատ քցի յաչեյկեն:



-Սարմե՞ն...

– Հա՛, կամանդի՛ր, քցեցի, երկու հոգի թռան օդ, ընկան դեմս:

– Կանտրոլնի գլխից, մեկ-մեկ հատ բաց թող:

– Գլխի՞ց:

– Բա չէ, ոտից:

-Արած ա, կամանդի՛ր

– Գնա՛ աջդ, տղե՛րք, շարուակե՛ք, մի վայրկյան դադարացրիք, ձեռիցս չեք պրծնի:

– Հասա, կամանդի՛ր:

– Իմ հիշելով՝ էդ մեկը մեծ ա, երեք հատ քցի:

– Քցեցի կամանդիր:

-Քանի՞ հոգի թռավ:

-Ոչ մի, կամանդի՛ր:

– Տնքոցներ չկա՞ն, ձեն չկա՞:

– Չէ՛, կամանդի՛ր:

-Լավ ուրեմն ձախում են, հասնես, ասա:


-Հասա, կամանդի՛ր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ, կրակում են:

-Տղե՛րք, Պեկայով մաղե՛ք դրանց յաչեյկեն, զգո՛ւշ եղեք, ցածր չխփե՛ք:

-Հասա, կամանդի՛ր:

– Քցի՛, տղե՛ս, քցի՛ ու հե՛տ սողա:

– Քցեցի տնքում-ոռնում են...

– Շա՞տ էին...

– Հա՛, կամանդի՛ր, շատ-շատ էին ոնց որ...

-Դե հե՛տ արի, բալե՛ս, ապրե՛ս:

-Բա կատրոլնի՞ն, կամանդի՛ր:

-Պետք չի, հե՛տ արի, տղե՛ս…


-Սարմե՞ն...

-Սարմե՞ն...

-Սարմե՞ն, ձե՛ն հանի, տղե՛ս

-Տղե՛րք, ի՞նչ եք տեսնում:

– Կամանդի՛ր, ոնց որ խփեցին, Սարմենին...

– Հա՛, կամանդի՛ր, իրանց յաչեյկի դեմն ա...

– Հանե՛ք տղուն...

– Յաչեյկի դեմն ա, կամանդի՛ր...

– Բոլորով կրակեք, երկուսով հանեք


– Հանեցինք, կամանդի՛ր, չկա մեր Սարմենը...

-Ախ…

-Կամանդի՛ր, սաղին մորթել ա, խրամատը ազատ էր, երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում...

…Բարձունքը մերն ա, կամանդի՛ր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա…

--00—ԼՄ