ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ԿԳՄՍ

2020 թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ա. Մարտիրոսյանը նշել է, որ կրթությունը յուրաքանչյուր պետության կարևորագույն տնտեսական ռեսուրսն է, և այս ասպարեզում միջպետական համագործակցությունը նպաստում է երկրների տնտեսության զարգացմանը:

--00--ԱԹ