ԼՂ խնդրի կարգավորմանը երրորդ երկիր կարող է մասնակցել, եթե Երևանն ու Բաքուն համաձայնեն

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Պեսկով

Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադարի ու կրակի դադարեցման ռեժիմի մասին պայմանավորվածությունները կողմերը չեն իրականացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դեռևս չի կարելի արձանագրել, որ կրակի դադարեցման ու հումանիտար հրադադարի մասին նախապես ձեռք բերված համաձայնությունները պահպանվում են: Ցավոք, կողմերը դրանք չեն իրականացնում»,- ասել է նա:

Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը երրորդ երկրների մասնակցությանը, նշել՝ դա հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի՝ Երևանի ու Բաքվի համաձայնության պարագայում:

--00--ԱԹ