Ի՞նչ կզգան իսրայելցիները, եթե Գերմանիան չճանաչեր Հոլոքոստը և ռմբակոծեր Իսրայելը. Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

թանկյան
Forbes հանդեսին տված հարցազրույցի շրջանակում ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ասել է, որ ամեն օր արթնանում և աղոթում է, որ ռմբակոծությունը դադարեցվի: 

«Ժամանակ առ ժամանակ վշտացած ենք, հպարտ, բարկացած: Որպես հայ՝ ունենում ենք զգացմունքների փունջ՝ գործ ունենալով անարդարության հետ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի կողմից: Մեզ համար դա կարծես գոյութենական պայքար լինի»,-ասել է Թանկյանը, ապա հավելել՝ մեզ համար ցավալի է այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարությունը դեռևս չի ճանաչել ցեղասպանությունը, փոխարենը Ադրբեջանի հետ հարձակվում է մեզ վրա, և դա որակել է ռասիզմ և ատելություն: 

Սերժ Թանկյանը նաև հայտարարել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների խախտում է, ռազմական հանցագործություն:

«ՆԱՏՕ-ն նրանց չի կանգնեցրել, թեպետ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է: Եվրամիությունը դեմ է արտահայտվել Թուրքիայի ներգրավվածությանը, բայց ժամանակն է, որ բոլորը սկսեն պատժամիջոցներ կիրառել նրանց վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն անմեղ մարդկանց սպանությունը...

Ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ունենք հիանալի երիտասարդներ, որոնք կամավոր մեկնում են ռազմաճակատ՝ իրենց ընտանիքները պաշտպանելու: Հարկավոր է պատժամիջոցներ կիրառել: Մենք աջակցության կարիք ունենք: Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը չափազանց կարևոր է», – ընդգծել է Թանկյանը:

ՍԵրժ Թանկյանն անդրադարձել է նաև Իսրայելի դերակատարությանը այս ԼՂ հակամարտությունում՝ նշելով, որ որ խոսել է գերմանական ԶԼՄ-ների հետ, ու թեպետ չի ասել, բայց մտածել է. «Ի՞նչ կզգան իսրայելցիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոստը և հենց հիմա սկսեր ռմբակոծել Իսրայելը: Մենք հենց դա ենք զգում»:

--00—ԼՄ