Ակցիա՝ Տորոնտոյում. պարաններին արյունոտ հագուստ են փռել՝ պահանջելով ճանաչել Արցախը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Կանադայի Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները գեղարվեստական ինստալյացիա են ցուցադրել: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող պատերազմական հանցագործությունները ներկայացվել են պատկերների ու լռության լեզվով: Այդ մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Ակցիայի մասնակիցները արյունոտ սավաններ, մանկական հագուստ են փռել պարաններից՝ պահանջելով ճանաչել Արցախը, ինչպես նաև սանկցիաներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի համար:

նկար
նկար
նկար

--00—ԼՄ