Փաշինյանը չի ստի, նա ժողովրդի հետ անկեղծ կխոսի, կասի և՛ լավը, և՛ վատը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստի։  Նա ժողովրդի հետ անկեղծ կխոսի։ Կասի և ՛լավը, և՛ վատը, ու ժողովուրդը կորոշի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ վարչապետն առաջիկայում ևս մեկ ուղերձով կդիմի ժողովրդին։

Զոհրաբյանը դատապարտում է միջազգային հանրության քար անտարբերությունը պատերազմական վայրագություններին։ 

«Սա կռիվ չէր Ադրբեջանի դեմ։ Եթե միայն նրանք լինեին, սեմուշկայի նման կչռթեինք, կգցեինք։ Թքեմ ես ձեր ճակատին։ Բոլորդ հանցակից եք այս ամենին՝ միջազգային հարություն։  Երբ թուրք-ադրբեջանական վիժվածքները թիրախավորում են մանկապարտեզներ, քաղաքացիական բնակավայրեր, Մարտակերտը հավասարեցնում են զրոյի, ես ասում եմ՝ թքեմ ես ձեր երեսին։  Դուք ինձ համար ռազմական հանցագործ եք»,- ասել նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ