Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը. ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կանադա

Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Սա ես նշում եմ միայն մի նպատակով, որ շարունակենք քաղաքական, քաղաքացիական ու դիվանագիտական բոլոր հասանելի գործիքներով պայքարել, որ Ադրբեջանն ու Թուրքիան զրկվեն հեղինակությունից, վստահությունից, գործընկերներից, տնտեսական օգուտից, միջազգային հարաբերություններից: Նորից՝ ես մեծապես ապավինում եմ մեր բանակին, մեր դիվանագետներին ու մեր Սփյուռքին»:

--00—ԼՄ