ԱՄՆ պետաքարտուղարությունը չի մեկնաբանում Պոմպեոյի, Մնացականյանի, Բայրամովի հանդիպման լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

պոմպեո

ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանում հոկտեմբերի 23-ին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հանդիպումը ԼՂ հակամարտող երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Խոսքը երկու առանձին հնարավոր հանդիպումների մասին է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունից չեն պատասխանել ՏԱՍՍ-ի հարցմանը, այն է՝ հաստատել կամ մամուլի համար մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հնարավոր հանդիպման մասին ԼՂ հակամարտող երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնել էր Politico պարբերականը։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ին, շփման գծում ընթանում են մարտեր։

--00—ԼՄ