ՇՄ նախարարությունը տրանսպորտային միջոցներ է տրամադրել առաջնագծի կարիքների համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News  

ՇՄ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առաջին օրերից Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ շարունակում է իր ռեսուրսներն ուղղել Արցախի, ՊԲ-ի և առաջնագծի կարիքների ապահովմանը։

Նախարարությունից հայտնում են, որ այս ընթացքում նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մի շարք տրանսպորտային միջոցներ են տրամադրել առաջնագծի կարիքների համար՝

1 Ուրալ (բեռնատար)

2 ՈՒԱԶ (բեռնատար)

2 ՈՒԱԶ (մարդատար)

3 ՈՒԱԶ հանտեր (մարդատար)

7 ՈՒԱԶ պատրիոտ (մարդատար)

3 VAZ 21-214 (մարդատար)

1 Nissan Pickup (մարդատար)

1 Toyota Hilux2.5T/d (մարդատար)

3 Mitsubishi L200 (մարդատար)

 

Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը՝ Սփյուռքում թե Հայաստանում։ #Հաղթելու_ենք։

--00—ՄՀ