Կանադան կոչ է արել հարգել հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կոչ է արել հարգել Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:

«Քիչ առաջ խոսեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան ողջունում է հումանիտար զինադադարը Լեռնային Ղարաբաղում: Այն պետք է հարգվի, որպեսզի կանխվեն քաղաքացիական բնակչության նոր տառապանքները: Մենք կոչ ենք անում արտաքին խաղացողներին` հեռու մնալ այս հակամարտությունից և սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծմանը»,- գրել է Շամպայնը:

--00--ԱՀ