Ադրբեջանը դիակների տեղափոխումը ցանկանում է առանց կողքից աչքի՝ «Կարմիր խաչի» անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հոկտեմբերի 10-ի և 18-ի հումանիտար հրադադարի միջև տարբերություններ, այնուամենայնիվ, տեսնում է: 24News-ի հետ զրույցում իր առանձնացրած դիտարկումն այսպես բացատրեց՝ եթե հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմը խախտելուց հետո միանգամից մի քանի լայնածավալ գործողություններ սկսեցին, ապա այս անգամ կոնկրետ մեկ ուղղությամբ է խախտվում հրադադարը: 

Նա այն համոզմանն է, որ Ադրբեջանը դիակների տեղափոխումը ցանկանում է առանց կողքից աչքի, տվայլ դեպքում՝ «Կարմիր խաչի» անել: Մանրամասնում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան որևէ կերպ չեն ցանկանա, որ այլ կառույցներ ևս արձանագրեն՝ բացի ադրբեջանցի զինվորների դիակներից, նաև վարձկանների աճյուններ կան, իսկ դա, բնականաբար, ևս մեկ անգամ կապացուցի ադրբեջանական բանակում ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքը: 

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԼՄ