Հակառակորդը կրկին խախտել է հրադադարը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.

«Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն  ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ»:

--00--ԱԹ