Լռում է աշխարհը, երբ 90 միլիոնը կռվում է 150 հազարի դեմ․ հաղթել ենք՝ թվերը հաշվի առնելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Դերասան Անդրանիկ Հարությունյանը 24TV-ի եթերում վերլուծելով 20 օրերի պատերազմական իրավիճակը՝ նշեց․ «Լռում է աշխարհը, երբ 90 միլիոնը կռվում է 150 հազարի դեմ․ մենք արդեն հաղթել ենք՝ այդ թվերը հաշվի առնելով»։

Դերասանն անդրադառնալով այս պատերազմական իրավիճակում իր և ընկերների գործունեությանը՝ ասաց, որ դերասաններն այսօր աշխատում են երկու ուղղությամբ, և՛ ուրախացնում են Արցախից եկած երեխաներին իրենց ներկայացումներով, և՛ առաջին անհրաժտության պարագաներ՝ դեղորայք, քնապարկեր, սննդամթերք, տաք հագուստ հավաքում ու ուղարկում առաջնագիծ՝ զինվորին։ 

«Արցախից եկած երեխաների աչքերին նայելով՝ հասկանում ենք, որ դաժան իրականության մեջ ենք ապրում։ Միայն մեր խումբը Արցախից եկած շուրջ 1500 երեխայի ուրախացնում ենք, նվերներ տալիս, չենք ուզում տեսնել տխուր աչքերով երեխաներ»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը։ 

Իսկ զրույցի վերջում դերասանը նշեց, որ չի ուզում տեսնել հետմահու հերոսներ․ «Ուզում եմ, որ ապրող հերոսներ ունենանք, եթե այս պահին կա մեկ զոհ, թող այդ զոհով ավարտվի պարերազմը»։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--0--ԿԿ