Եթե ՌԴ-ն ատամ և ուժ չցուցադրի, կզրկվի Հարավային Կովկասում իր վերջին պլացդարմից՝ Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն այն համոզմանն է, որ Ռուսաստանից բացի այս տարածաշրջանում այլընտրանք չունենք, սակայն, ցավոք, մեր դաշնակիցը շաղկապված է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: 24News-ի հետ զրույցում նա առանձնացրեց՝ Կրեմլում Ադրբեջանն ու ռուս-թուրքական համագործակցությունը ՀՀ-ի շահերից կարևորող խմբեր կան, հետևաբար ասել, թե ՌԴ-ն կարող է միատար որոշումներ ընդունել, այդքան էլ այդպես չէ:

«Թեև ՌԴ-ն մանևրում է, բայց շահագրգռված է կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ, որովհետև դա նաև իր շահերից է բխում: Եթե ՌԴ-ն ատամ ու ուժ չցուցադրի, կզրկվի Հարավային Կովկասում իր վերջին պլացդարմից՝ Հայաստանից»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ