«Միակ ելքը Արցախի ճանաչումն է». Արման Եղոյանը բաց զրույց է ունեցել Շոմբի Շարփի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը:

«Այսօր Ազգային ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգրավված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։

Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»,- գրել է Արման Եղոյանը։

--00—ԼՄ