Ահաբեկիչները հայտնվեցին Հյուսիսային Կովկասում` ՌԴ ուշադրությունը ԼՂ-ից շեղելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

888

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ԼՂ հակամարտությունն արդեն տարածաշրջանային լայնամասշտաբ հակամարտություն է, որ տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերի է առնչվում:

«Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Կազանյան փաստաթուղթը, քանի որ Բաքուն չի ցանկացել և չի ցանկանում ընդունել ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է` Հայաստանը պատրաստ է իրավիճակի կարգավորման համար իրականացնել Մոսկվայում ձեռք բերված համաձայնության դրույթները:

«Ես կարծում եմ` այս իրավիճակն արդեն առնչվում է շատ երկրների ազգային անվտանգության շահերին, և այդ թվում, առաջին հերթին, ՌԴ-ին: Ես պատահաբար չնշեցի այն տեղեկությունները, որ ստացվել են Չեչնիայից ու Դաղստանից: Որտեղի՞ց նրանք` սիրիացի ահաբեկիչները, հայտնվեցին Չեչնիայում ու Դաղստանում: Հարցն այն է` պատահականությո՞ւն է դա, թե՞ մտադրված քայլ, որ նպատակ ունի ապակայունացնել Հյուսիսային Կովկասը՝ ՌԴ ուշադրությունը Հարավային Կովկասում` ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցողից շեղելու համար: Դա կարևոր նրբություն է, որ պետք է ստանա ՌԴ գնահատականը»,- ասել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս