Փաշինյանը նշել է ԼՂ հարցում այն «կարմիր գիծը», որ հայկական կողմը երբեք չի հատի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում նշել է` որն է այն «կարմիր գիծը», որ չի հատի:

«Ես ասացի, որ Հայաստանը պատրաստ էր փոխզիջման: Դուք հարցնում էիք` կա՞ «կարմիր գիծ», որը Հայաստանի չի հատի: Ես ասացի` այո, դա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է»,- ասել է նա:

Խնդրանքին` հստակեցնել, թե կոնկրետ ինչ փոխզիջման մասին է խոսքը, Փաշինյանը պատասխանել է.

«Գիտեք, մոսկովյան հայտարարության մեջ նշվել են կոնկրետ քայլեր` ինչպես կարելի է վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը: Այդ համաձայնության մեջ արդեն նկարագրված են կոնկրետ քայլեր, և մենք պատրաստ ենք գնալ նման քայլերի` որոշելու համար ԼՂ խնդիրը: Մենք պատրաստ ենք նման փոխզիջումների, մենք պատրաստ ենք համաչափ փոխզիջումների` այն չափով, որչափ պատրաստ է Ադրբեջանը»:

--00--ԱԹ