Ամեն գնով պետք է պահել Հադրութը, Ֆիզուլին․ Ադրբեջանն ի վիճակի չէ ուժով հարցը լուծել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հայկական կողմը հստակ ցույց տվեց, որ մերժում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկը։ Անգամ այս դեպքում մեր դաշնակիցը թույլ չի տա, որ ՀՀ-ն ջախջախիչ պարտություն կրի, ինչպես ակնկալում են Անկարայում և Բաքվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Ըստ Խալաթյանի՝ չի բացառվում, որ Մոսկվան ուզում էր ստուգել մեր դիմադրողականությունն ու վճռականությունը, ավելին՝ հասկանալ այն «կարմիր գծերը», որ կան ՀՀ-ի համար։

«Սա կապիտուլացիայի առաջարկ էր։ Հայակական կողը դրան չի կարող գնալ ինչ հետևանք էլ լինի ռազմական դաշտում։ «Դուք հողերը տվեք, Ադրբեջանը խոսք կտա՝ պատերազմ չի անի» առաջարկը հստակ մերժվեց։ Ամեն գնով պետք է պահպանել Հադրութը, Ֆիզուլին ու մյուս քաղաքները, որ Ադրբեջանը լուրջ հաջողություն չունենա ու բանակցությունների ժամանակ չտանի թեզը, թե իրենք կարողացան առաջ գնալ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ