Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել ագրեսիան. Սերժ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

թանկյան

«System of a down» խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ակտիվորեն հետևում է իրադարձություններին Արցախում։ Նա ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին հերթական գրառումն է արել Twitter-ի միկրոբլոգում:

«Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էին խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով ռազմական գործողությունների գոտի է։ Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան», - գրել է նա, ապա հավելել ակտիվ հղումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ԼՂ սահմանային իրավիճակի սրումից հետո հայ համայնքը բազմահազարանոց ցույցեր է արել՝ պահանջելով ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ամերիկյան ԶԼՄ-ներից պահանջել է արդարացի լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները:

1

--00—ԼՄ