Ռազմական գործողությունների դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի շահից․ ՅՈՒՆԻՍԵՖ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։
 
Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, որոնք տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։
 
Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ՝ հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

--00--ԱՀ