Հակառակորդը նոր մարտավարություն է որդեգրել՝ հատկապես բարձունքները գրոհելիս

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Արծրուն Հովհաննիսյան

«Բավականին մեծ են Ադրբեջանի զինված ուժերի կորուստները՝ կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա և երեկվա ընթացքում», - այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հակառակորդը նոր մարտավարություն է որդեգրել՝ հատկապես բարձունքները գրոհելիս։

«Մեծ խտությամբ հետևակի կիրառություն, աննկարագրելի, այնպիսին, ինչպիսին շատ հաճախ տեսել ենք միայն ֆիլմերում», - նշեց նա։

Անդրադառնալով գերիներին Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեզ մոտ կան գերիներ, բայց քանիսն են, որտեղ և ինչ վիճակում, նման տեղեկությունների չի տիրապետում։

--00--ԱՀ