Դաշնակցության համար անընդունելի է Արցախյան հակամարտության լուծման փուլային տարբերակը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Thumbnail

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը։

«Ի պատասխան բազմաթիվ հարցումների` մեկ անգամ եւս ներկայացնում եմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը.

Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որեւէ տարբերակ:

Դաշնակցության համար անընդունելի է Արցախյան հակամարտության լուծման շրջանառվող փուլային տարբերակը»,- գրել է նա։

--00--ԱՀ