Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն․ Սերգեյ Ռյաբկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ միջև առերես շփումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռյաբկովը այս մասին ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է Ռյաբկովը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ
 պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացակայում է Ռուսաստանի որեւէ հիշատակումը, ԼՂ հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածության հասնելու գործում նրա դերը:

«Մենք մեզ համար դա նշել ենք որպես փաստ, բայց դա չի խանգարի ԱՄՆ-ի հետ այդ խնդրի բովանդակային կողմի շուրջ երկխոսությանը»,- հավելել է Ռյաբկովը:

--00--ԱՀ