Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զրուցակիցները քննարկել են բարերարի ու «Վաչէ և Թամար Մանուկեան» հիմնադրամի կողմից Հայրենիքում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Հայաստանին և Արցախին նոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: