Ի՞նչ կորուստներ է կրել հակառակորդը․ 619 ոչնչացված ադրբեջանցիների տվյալներ հանրայնացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն արդեն 5130 զոհ ունի։

Հայկական կողմը հայտնում է, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ խոցվել է հակառակորդի 173 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 521 զրահատեխնիկա և 4 ՏՈՍ։ 

Դե իսկ ադրբեջանական կողմը շարունակում է իր լուռ քաղաքականությունն ու դա պատճառաբանում ասելով, թե ռազմական գաղտնիք է։ Չնայած Ադրբեջանական լռությանը, հայկական կողմը շարունակում է բացահայտել ոչ միայն ադրբեջանական ԶՈՒ կորուստները, այլև անվանացանկ է հրապարակում։
Արևելագետ Տարոն Հովհաննիսյանն ուսումնասիրել է հակառակորդի մարդկային կորուստներն ու նույնականացրել 619 զոհվածների անձնական տվյալներ, խոստանում է առաջիկայում ևս 60 անուն հանրայնացնել։

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ հակառակորդը կիրառում է ողջ զինանոցը, սակայն փորձագետները նշում են, որ դեռ հնարավոր չէ հաշվել, թե այս ընթացքում ադրբեջանաթուրքական կողմը ինչ ֆինանասկան վնասենր է կրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ