Ի՞նչ է մնում Արցախին՝ Ադրբեջանին զինամթերք մատակարարող ինքնաթիռը խոցելուց բացի. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հռետորական հարց հնչեցնելով, թե ի՞նչ է մնում Արցախին՝ Ադրբեջանին զենք-զինամթերք մատակարարող ինքնաթիռը խոցելուց բացի:

«Եթե միջազգային հանրությունն ի զորու չէ պարտադրել դադարեցնել զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, ի՞նչ է մնում Արցախին, եթե ոչ բարոյական իրավունքը՝ խոցելու պատերազմի ընթացքում Ադրբեջան զենք, զինամթերք և սպառազինություններ տեղափոխող ցանկացած ինքնաթիռ՝ նախապես այդ մասին հայտարարելով։

Մեր հայրենակիցների անվտանգությունն ու կյանքը ապահովելու այլ միջոց «աշխարհը», կարծես, մեզ չի թողնում»,-գրել է Աշոտյանը և հավելել #StopAzerbaijaniAggression #RecognizeArtsakh #ArtsakhStrong հեշթեգերը։

--00—ԼՄ