Հումանիտար առաքելությամբ Արցախում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԸՏՄ խումբը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ԱՀ ԱԻ

Համագործակցելով ԱՀ ԱԻ պետական ծառայության հետ, հումանիտար առաքելությամբ Արցախում են ՀՀ Վարչապետի աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը՝ Գնել Հասրաթյանի ղեկավարությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից, Արցախի ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի հետ նրանք ևս ընգրկվել են թիկունքային ամենատարբեր աշխատանքներում:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անձնակազմին՝ Արցախի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեր հայրենակիցների կողքին լինելու և աջակցելու համար:

--00--ԱԹ