Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը կոչ է անում երկարաձգել հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News

կիրիլ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կողմերին կոչ է արել երկարացնել հրադադարի ռեժիմը, և այն հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար օգտագործել։ Այս մասին գրել է ТАСС  գործակալությունը։

«Չափազանց կարևոր եմ համարում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները: Կոչով դիմում եմ երկու երկրների ղեկավարներին հրադադարն օգտագործել հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար: Հանուն երկու հարևան ազգերի ապագայի կոչ եմ անում երկարացնել հրադադարը, և այն խաղաղ բանակցությունների համար օգտագործել»,- ասված է փաստաթղթում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ