ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի անդամները դրական են գնահատել ԼՂ հարցում Մոսկվայի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

 

 

եխխվ
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Մոսկվայի գործադրած ջանքերը:

«Շատ լավ է, որ Ռուսաստանը փորձում է կարգավորել այս հակամարտությունը»,- ասել է «Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ» խմբի ղեկավար, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, ապա հիշեցրել, որ Թուրքիան Սիրիայից զինյալներ է ուղարկել հակամարտության գոտի:

«Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է: Չի կարելի այնտեղ Սիրիայից գրոհայիններ ուղարկել, քանի որ նման գործողությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը չեն նպաստում»,- ընդգծել է Շվաբեն:

Ֆրանսիացի պատգամավոր Ժակ Մերն էլ մտահոգությունն է հայտնել, որ Եվրոպական խորհրդի երկու անդամներ են հակամարտում:  

«Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրոպական խորհրդի երկու անդամ (Հայաստանը և Ադրբեջանը) երրորդ երկրի (Թուրքիայի) մասնակցությամբ զինված հակամարտության մեջ են»,- ասել է ԺաԿ Մերը և ընդգծել, որ հակամարտությունը սարսափելի հետևանքներ է ունենում խաղաղ բնակչության համար: 

--00—ԼՄ