ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ռուդենկո

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացավ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Նաև քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված համաձայնությունների կատարմանն ուղղված հնարավոր քայլերը:

Վերահաստատվել է լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերը շարունակելու հետաքրքրությունը:

--00--ԱԹ