ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը և ՄԻՊ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը։ Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։
«Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ»,- հայտնում է նախարարությունը։
--00—ՄՀ