ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը համանախագահների հետ բացառված չէ. դեսպան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Տողանյան

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բացառված չէ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Դեռ հստակ չեմ կարող ասել, քանի որ այս ամենը արտակարգ ռեժիմում է նախապատրաստվում, բայց՝ այո, իսկապես ենթադրվում էր Մոսկվայում համանախագահների հետ հանդիպում: Այժմ դա հստակեցվում է: Այդ պատճառով էլ որոշ ժամանակ անց կարող է հստակություն լինել` համանախագահների հետ առանձին հանդիպում կլինի՞, թե՞ ոչ»,- ասել է նա:

--00--ԱԹ