«Աստծո տան զանգը նորից կղողանջի». Արցախի ԱԻ տնօրենն այցելել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է բերդաքաղաք Շուշի, տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

1

Ծառայության տնօրենը ծանոթացել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ վիրավոր եկեղեցու ավերածություններին, որը թշնամու կողմից հրթիռակոծվել էր հոկտեմբերի 8-ին: 

1

«Ավերվածը կվերակառուցվի, Աստծո տան զանգը նորից կղողանջի: Հենց այս համոզմունքով Կարեն Սարգսյանը Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ աղոթք է բարձրացրել առ Աստված»,- հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:

1

--00—ԼՄ