Թուրքիայի նախագահը չի կարող զենքի և ֆինանսական աջակցություն ստանալ. Բունդեսթագի «Ձախեր»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

․

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Ձախերի» խմբակցությունը ողջունում է  անմիջական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»: Այս մասին գրում է Արմենպրեսը։

««Ձախերը» ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական բանակցությունները` Կովկասում Լեռնային Ղարաբաղի շրջանում բախումների դադարեցման նպատակով»,- հայտնել է Բունդեսթագի հանձնաժողովի անդամը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ համարելով զինադադարը և զորքերի հետքաշումը շփման գծից։

«Ձախերի խմբակցությունը պահանջում է դաշնային կառավարությունից` ակտիվորեն աջակցել մոսկովյան միջնորդական երկխոսությանը և վերջապես դատապարտել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի կրակի հետ խաղը»,- շեշտել է Սևիմ Դաղդելենը։- Թուրքիայի նախագահը, ով աջակցում է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներին թուրք զինվորականության, ռազմական դրոնների և իսլամիստական վարձկանների միջոցով և սաբոտաժի ենթարկում խաղաղ կարգավորումը, չի կարող աջակցություն ստանալ զենքի մատակարարման և ֆինանսական օգնության միջոցով»։

--00--ԱՀ