Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

Ռոհանի Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Վլադիմիր Պուտինի հետ զրույցում Հասան Ռոհանին իր սատարումն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

--00--ԱԹ