Արցախում բժիշկները 5 սմ-ին հասնող խոցող տարրեր են հանում քաղաքացիների մարմիններից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News 

արցախ

Արցախի ու աշխարհի շատ երկրների կամավոր բժշիկները 5 սմ-ին հասնող խոցող տարրեր են հանում քաղաքացիների մարմիններից։ Դրանք Արբեջանի ՀԿՌՀ կասետային ռազմամթերքի մասեր են։  Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Wargozon-ը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ