Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

ԱՄՆ Ռոյ Այլենդ նահանգում բողոքի ցույց է անցկացվում ի աջակցություն Արցախի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցում են նաև սենատոր Ջեք Ռիդը և կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը:

Ցույցի ընթացքում սենատոր Ռիդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը և իր ելույթում արտասանել Հայոց ցեղասպանություն եզրույթը:

Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն իր հերթին ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:

--00--ԱՀ