ԼՂ հակամարտության գոտում կեսօրից կրակը կդադարի․ կողմերը համաձայնության են եկել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցների համար ընթերցեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը:

«Երկարատև բանակցությունից հետո մենք համաձայնեցրինք հետևյալ փաստաթուղթը:

Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումի, և համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը համաձայնեցին ներքոնշյալ քայլերի վերաբերյալ.

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»

00--ԱՀ