Հղում են անում Ալիևին, թե նախկին իշխանությունը հարմար բանակցող էր, պատրաստ էր հող հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

շարմազզանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանի նախկին իշխանության հետ Արցախի հարցով կարող էին մեկ հայտարարի գալ: 

«Հանրապետականը շատ պարզ ու հստակ հայտարարել է, որ պատերազմի պայմաններում սառեցնում է ներքաղաքական օրակարգը եւ իր ներուժով սատար է կանգնում մեր բանակին,Հայաստանին ու Արցախին։

Մինչդեռ, անտեսելով այս ամենը, այսօր ԱԺ միջանցքներում իշխանության ներկայացուցիչը հղումներ է անում ալիևին, թե նախկին իշխանությունը հարմար բանակցող էր ու պատրաստ էր հողերը հանձնել։

Եթե ալիևի ասածներն այդքան հիմք են, բա թող հարցնեն՝ եթե հանձնում էին հողերը, էդ ինչու՞ ինքը չվերցրեց։ Ավելին, նույն ալիևն էր 2016-ի հոկտեմբերին ասում, որ բանակցությունների դռների հետևում իրեն ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը։

Եթե նախկինում հող էին հանձնում, էդ ինչո՞ւ ալիևը 2016-ին պատերազմ սկսեց։

Այո՛, անկախ ամեն ինչից՝ ցանկացած պատերազմի լուծում ավարտվում է բանակցություններով, իսկ արդյունավետ բանակցելու համար անհրաժեշտ են խելք և գիտելիքներ։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-գրել է Շարմազանովը։

--00—ԼՄ