ԱՀ ոստիկանության ծառայողները մեր զինվորների կողքին են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Արցախ

Մեզ պարտադրված պատերազմի ընթացքում ԱՀ ոստիկանության ծառայողները մեր զինվորների կողքին են,անմիջական մասնակցություն են ունենում ռազմական գործողություններում՝համոզված լինելով,որ միահամուռ ուժերով իրականացվող պայքարի արդյունքում հաղթանակը մերն է լինելու։

Անփորձանք ծառայություն ենք մաղթում հայրենիքի պաշտպանության համար մարտի դաշտ մեկնած ոստիկանության ծառայողներին,զինվորներին և կամավորներին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ