«Ձեր թիկունքին եմ»․ Դեն Բիլզերյանը դիմել է հայ զինվորներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

հասարակական

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը թվիթերյան իր էջում աջակցություն է հայտնել Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորներին և նշել, որ ազգի հետ նրանց թիկունքին է:

«Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացեք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին: Հպարտ եմ ձեզնով, տղերք, շարունակեք պայքարել»,- գրել է Բիլզերյանը։ 

Դեն Բիլզերյանի ընտանիքը հաջակցություն Արցախի  250 հազար դոլար նվիրատվություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ