Որ մեր հայրիկներին չկարոտենք, արցունքն աչքներիցս չկաթա, պետք է հաղթենք. արցախցի փոքրիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի փոքրիկներն ասում են՝ իրենց հայրերին հայրենասիրական երգեր են ուղարկում  որ նրանք հաղթեն պատերազմը: 24News-ի հետ զրույցում փոքրիկ աղջնակը խոսում է խաղաղությունից ու կռվի ավարտից: Մաքրում արցունքներն ու ընդգծում. «Որ ոչ մեկից արցունք չկաթա, որևէ մեկն իր հայրիկին չկարոտի, պետք է հաղթենք»:

Երեխաների ծնողներն էլ հավելում են՝ ոչ թե ժամերն են հաշվում, որ Արցախի իրենց տները գնան, այլ որ րոպե շուտ իմանան՝  հաղթել ենք: «Շատերիս տները հիմնովին ավերվել է, բայց գնալու ենք ու նորից կառուցենք: Մեր ամուսինների հետ բահ ու մուրճ ենք վերցնելու և կառուցնեք մեր ավերակ տունը»,- վստահեցնում են արցախցի կանայք:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ