Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և նպաստները կվճարվեն ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

թոշակ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարում է՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Նախարարությունը հայտնում է, որ կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել  114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով։

--00--ԱՀ