Բեկորը մխրճվել է զինվորի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ, որն էլ հենց փրկել է նրա կյանքը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Այսօր մեկ հրաշքի եւս ականատես եղանք, որ պետք է բոլորը իմանան: Մեր հերոսի մայրը գրեց, որ որդին վիրավոր է ձեռքից, ոտքից, որովայնից ու տեղափոխում են Երևան։ Ուղարկեց նաև տղային խնամող բուժքրոջ ձայնագրությունը, ու ես քարացա։ Այս մասին տեղեկանում ենք է Սբ. Յարութեան Տաճար ֆեյսբուքյան էջից:

«Բուժքույրն ասում էր, որ տղայի գրպանում դրված Աստվածաշնչի մեջ է մխրճվել ասկոլկան, որն էլ հենց փրկել է նրա կյանքը։ Առողջություն ենք քեզ մաղթում, մեր Հերոս տղա:

Հազար փառք մեր ամենազոր Տիրոջը, անդադար աղոթեք մեր Հերոսների համար», - նշվում է հրապարակման մեջ:

--00--ԱՀ