Հաշվարկ էր՝ «բլից կրիգով վրա կտանք, կհանձնվեն», հիմա մենք ենք Ադրբեջանի զորքերը մաշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ հայկական բանակը նոր տարածքներ պետք է ազատագրի, հակառակ դեպքում, եթե այս պատերազմն ավարտվի գործող սահմաններով, արյունահոսող վերք է մնալու։
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում քաղաքագետը, խոսելով ադրբեջանա-թուրքական ձախողված պլանների մասին, ասել է, որ նրանք հստակ հաշվարկել էին՝ «բլից կրիգով վրա կտանք, կհանձնվեն», բայց չհաջողեցին։ Իսկ հիմա, ըստ նրա, հայկական բանակն անցել է Ադրբեջանի զորքերը մաշելուն։

Քաղաքագետը չի բացառել, որ ստեղծված կոնֆլիկտը կարող է տրանսֆորմացվել, որին կարող են խառնվել գերտերությունները։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ