«Սփյուռ»-ը ժամանակավորապես չի ներկայացնի որոշ կառույցների հասցեներն ու քարտեզները

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սփյուռ

«Սփյուռ» տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի գործընկեր,

ռազմական դրությամբ պայմանավորված, «Սփյուռ» տեղեկատվական համակարգը, ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ, ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների, պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների տարածումը spyur.am կայքում և «Spyur» բջջային տեղեկատուում:

Հորդորում ենք Հայաստանի և Արցախի կազմակերպություններին, պետական կառույցներին ևս միջոցառումներ ձեռնարկել և ժամանակավորապես հեռացնել տեղորոշման մասին տեղեկություններն առցանց հարթակներից»:

--00--ԱԹ