Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս զոհված հերոսների թվում են ԱԻՆ-ի՝ 2-րդ կուրսի ուսանողները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

մարդ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված հերոսների թվում են նաև ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողներ Էրիկ Սահակյանն ու Տիգրան Սիմոնյանը։ Նրանք ժամկետային զինծառայողներ էին: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած տղաների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:

Փառք հերոսներին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ